1455 դիտում
14:51 03-02-2021
Թբիլիսիում զինված մարդիկ փորձել են սուպերմարկետ թալանել
Թբիլիսիի Չիտայա փողոցում զինված մարդիկ փորձել են թալանել սուպերմարկետ:
Ըստ առկա տեղեկությունների՝՝ երկու զինված անձինք ներխուժել են սուպերմարկետ, բայց շուտով դեպքի վայր են ժամանել իրավապահները, իսկ հարձակվողները բերման են ենթարկվել: Այս մասին գրում է [url=https://www.apsny.ge/2021/mil/1612379982.php]Грузия Онлайн[/url] պորտալը:
«Ոստիկանության պարեկային բաժնում հաղորդում է ստացվել, որ Չիտայա փողոցում գտնվող երկու անձինք մտել են «Սփար» սուպերմարկետ: Նրանք զինված են եղել: Հաղորդագրությունը ստանալուց հետո պարեկային խումբը անմիջապես ժամանել է դեպքի վայր: Քննություն է սկսվել 2 կետով՝ ավազակություն և ապօրինի կերպով զենքի ձեռքբերում, պահում և կրում: Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում»,-տեղեկացրել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Լաշա Ջոխաձեն:
Նմանատիպ նյութեր
6554 դիտում
10:13 08-04-2017
Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
586 դիտում
15:15 24-10-2024
Կազանում Փաշինյանն ու Ալիևը երկկողմ հանդիպում են ունենում
361 դիտում
14:40 24-10-2024
Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտասահմանցի գործընկերների հետ
496 դիտում
14:28 24-10-2024
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 200 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե