6554 դիտում
10:13 08-04-2017
Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ: Այս մասին գրում է commersant.ge պարբերականը՝ հղում անելով հենց «Քարֆուրին»: Ֆրանսիական այս ցանցը փաստորեն կունենա երեք սուպերմարկետ Թբիլիսիում:
Սա ուշագրավ է այնքանով, որ նույն այդ ցանցը Հայաստանում ունի միայն մեկ սուպերմարկետ, որի գործերը, մեղմ ասած, շատ վատ են: Բնական հարց է ծագում, թե որն է դրա պատճառը: Հիշեցնենք, որ «Քարֆուրը» արդեն պայմանավորվածություն ուներ «Դալմա մոլի» հետ դրա տարածքում սուպերմարկետ բացելու վերաբերյալ, սակայն վերջին պահին «Քարֆուրին» դուրս հրավիրեցին այդտեղից և ուղարկեցին «Երևան մոլ»:
Դրանից հետո կոշտ պայմաններ դրեցին «Քարֆուրի» առաջ, ինչպիսիք չեն դրվում այլ սուպերմարկետների առաջ: Երևանյան «Քարֆուրի» գրեթե չգոյության մյուս պատճառներն էին վատ մենենջմենտը և, ըստ շրջանառվող լուրերի, նաև որոշ անձանց հետ ունեցած ոչ հրապարակային հարաբերությունները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
14:51 03-02-2021
Թբիլիսիում զինված մարդիկ փորձել են սուպերմարկետ թալանել
7159 դիտում
09:55 23-09-2016
«Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը. «Հայկական ժամանակ»
2391 դիտում
10:00 09-09-2014
«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ
Այս բաժնից
1372 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»