69579 դիտում
21:22 03-02-2021
Էլեկտրոնային խաղատուն բացելու նպատակով հայտնի գործարարից հափշտակել են 1 մլն 360 հազար դոլար
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանութան կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում:
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Միխայել Նահապետյանը էլեկտրոնային խաղատուն բացելու նպատակով խաբեությամբ հայտնի գործարար Սեդրակ Առուստամյանից հափշտակել է 712 մլն դրամ (1 մլն 360 հազար դոլար):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործով արդեն Ս. Առուստամյանը ճանաչվել է տուժող կողմ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: