9050 դիտում
22:14 03-02-2021
2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը. Armsport.am
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին [url=https://armsport.am/2021/02/03/2019-%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-133-2000-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80/?fbclid=IwAR1F5BWYwE-xggnvEU2NMXVkjf4jTHNgatzQWde5Nf6sGgwcdT4Kg3FRcTk]ArmSport[/url]-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
2019-ի բյուջեի կատարողականում ևս կա սա փաստող տող:
ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)» :
Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք՝ մամուլում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո: Նշվում էր, որ այս որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստումը չկատարելու հետ:
«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարել»,- ասվում էր մամուլի հրապարակումներում:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
17:01 20-11-2024
ՀՀ բյուջե կվերադարձվի շուրջ 200 հազար դոլարին համարժեք դրամ. դատախազություն
3285 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
2818 դիտում
18:14 11-11-2015
Բացահայտվել է ավելի քան 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հափշտակության մեխանիզմը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում