211652_close_icon
views-count28471 դիտում article-date 11:05 04-02-2021

Արտակարգ իրավիճակ Առինջ գյուղում․ դպրոցի ճանապարհին առաջացած կեղտաջրերի «սահադաշտի» պատճառով տարածքում տիրում է գարշահոտություն․ Կոտայքի մարզպետն ու Առինջի գյուղապետը ցուցաբերում են քար անտարբերություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկու տարուց ավելի է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փողոցում ստեղծվել է արհեստական կեղտաջրերի «սահադաշտ»։ Այսօր՝ փետրվարի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված փողոցի բնակիչները ասում էին․ «2 տարի է էս փողոցը դարձել է անտանելի, քանի որ կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում ողջ Մաշտոցի փողոցը։ Տեղ կա, որ կեղտաջրի խորությունը հասնում է մոտ 1 մետրի։ Երեխաները Մաշտոցի փողոցով չեն կարողանում գնալ դասի, 1 կմ-ի չափ շրջանցում են փողոցը, որ հասնեն դպրոց։ Բազմաթիվ անգամ դիմել ենք Կոտայքի մարզպետարան, Առինջի գյուղապետարան, սակայն՝ ոչ մի դրական պատասխան։ Ամեն անգամ հանդիպում ենք քար անտարբերության։ Ճիշտն ասած՝ դիմել ենք նաև Վեոլիա Ջրին, սակայն նրանք պատասխանել են, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում։ Դրանով պետք է զբաղվի գյուղապետարանը, քանի որ ճանապարհը համայնքային սեփականություն է։ Նախկին գյուղապետին էլ ենք դիմել։ Ներկայիս գյուղապետին էլ դիմել ենք, ասել է՝ դիմում գրեք։ 60-ից ավելի բնակիչների անունից դիմումը ներկայացրել ենք գյուղապետին, բայց՝ դեռ ոչ մի պատասխան։ Վախենանք՝ հայտնվենք Արթին պապի օրը։ Մնում է, եթե խնդիրը այս անգամ էլ չլուծվի, հյուսներս կտրենք Կոտայքի մարզպետից, Առինջի գյուղապետից ու դիմենք գեներալ Մուրադովին։ Երևի էդ ժամանակ սելը տեղից շարժվի, ու պատկան մարմինները իրենց տաքուկ աշխատասենյակներից դուրս գան և այս խնդիրը վերջնականապես լուծեն։ Ամբողջ տարածքը գարշահոտություն է տիրում։ Միթե այդ աստիճան չսիրեն իրենց աշխատանքը, որ բնակիչների ցավին դարման անեն։ Եթե սրտացավ լինեն, խնդիրը մի քանի ամսում կլուծեն։ Պարզապես հին խողովակները պետք է փոխարինվի նոր, մի քիչ մեծ խողովակներով, քանի որ ջրահեռացման համար կառուցված խողովակները եղել է 150-200 ընտանիքի համար։ Իսկ Սովետի փլուզումից հետո տարածքում բնակելի տների թիվը ավելացավ, ինչն էլ պատճառ է դարձել, որ խողովակները խցանվեն»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր