1876 դիտում
11:43 04-02-2021
Առաջարկում եմ՝ մոտենալ Լիլիթ Մակունցին և հարցնել WTF?. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։
Հիշում եք, չէ՞, «փաստ համար 68-ը՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը կտրուկ բարելավել է»։
Ուրեմն ասեմ, իմանաք։
2 օր առաջ հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության Համաթիվը, որով Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը եւ նահանջ է արձանագրել սանդղակում՝ 86-ից 89-ը։
Բայց ամենահետաքրքիրը առջեւում է։
Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաեւ հետեւյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։
ԱԺ-ում աշխատող լրագրողներին առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին եւ մաքուր բրիտանական ակցենտով հարցնել. WTF?»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը...
Posted by Armen Ashotyan on 2021 թ. փետրվարի 3, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
23:33 24-01-2021
Արմեն Վարդանյան. ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի
2298 դիտում
19:22 03-08-2021
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
3731 դիտում
21:41 09-01-2021
Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ հոգեբանական և բարոյական աջակցություն ցուցաբերել տիկին Մակունցին
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը