211652_close_icon
views-count1435 դիտում article-date 13:19 04-02-2021

Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով: Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին: Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը:

Նմանատիպ նյութեր