1889 դիտում
13:52 04-02-2021
750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկվել, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Հայաստանը հաջողությամբ թողարկել է 750 միլիոն դոլարի պարտատոմս:
«Թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններում, ամենացածր տոկոսով, ինչը կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել և հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը վկայում է նաև, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թողարկումն ամենևին արտառոց, արտակարգ երևույթ չէ, քանի որ նախատեսված է 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: «Տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա»,-ասաց նա և հայտնեց, որ թողարկման տոկոսը 3,8 տոկոս է, և հիշեցրեց, որ 2019 թվականի թողարկումը 4,2 տոկոսով էր, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում և աննախադեպ ցածր տոկոսով էր:
Նա հայտնեց, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել պարտատոմսերի, բայց այս պահին որոշել են ներգրավել 750 միլիոնը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս քննարկումը հրապարակային առաջարկ չէ ներդրողներն և նախատեսված է իրավական տիրույթում այն կիրառել: «Մենք այսպիսի թողարկում ունեցել ենք մինչև այժմ վարած համապարփակ քաղաքականության արդյունքում, և սա միջազգային գնահատականն է»,- ասաց նա և նշեց, որ թողարկման ժամկետը տասը տարի է, և պայմանները նպաստավոր էին:
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
10:42 13-04-2022
Վաշինգտոնը ևս 750 միլիոն դոլարի զենք կտրամադրի Կիևին
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»