211652_close_icon
views-count1209 դիտում article-date 18:08 04-02-2021

ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են անցկացրել Գյումրու հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների հերթական ստուգայցն անցկացվել է Գյումրի քաղաքում։ Covid-անվտանգության նորմերի պահպանումը, մասնավորապես, դիտարկվել է քաղաքի հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում։ ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ տեսուչները դիտարկում են առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Նմանատիպ նյութեր