1845 դիտում
21:38 04-02-2021
Եվս մեկ պատուհան են բացում, որ էլ ավելի շատերին տանեն դատարան․ Հ․ Հարությունյանը՝ ԶԼՄ-ներին առնչվող նոր օրինագծի մասին. Tert.am
ԶԼՄ-ներին անանուն աղբյուրներին հղում կատարել արգելք սահմանող նախագծով իշխանությունը եւս մեկ պատուհան է բացում՝ ավելի շատերին դատարան տանելու համար։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/harutyun/3514929?fbclid=IwAR0LRugURuT5ccVna_629hxIya5HdKL1q1GGkY1QqIm7aEX8vwyQHPX3X0g]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասել է«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Սա ամենախայտառակ փորձն է․ փորձում են անցկացնել մի նախագիծ, որ անանուն աղբյուրին հղում տալ չլինի, չէ՞ որ լրատվամիջոցներն ապահովագրված են այդ հարցով, դա շատ կարևոր հանգամանք է, եթե այդ հանգամանքն էլ են հանում, ի՞նչ են ուզում դրանով ապացուցել, իրենց քիմքին հաճո լրատվություն ստանա՞ն, չի՛ լինելու, չի՛ ստացվելու։ Թող փորձեն, թող անեն, գուցե մի քանի ամիս ստացվի, բայց այդ հարցը այդպես չի մնա, որքան էլ իրենք ուզենան կյանքի կոչել հակադարձումներ լինելու և լինելու են առաջին հերթին լրագրողական աշխարհից»,- նշել է նա։
Անդրադառնալով նրան, որ նախագծի հեղինակներից երեքը նախկին լրագրողներ են, Հարությունյանը նշել է, որ նրանց լրագրող չի համարում, նրանք հիմա քաղաքական գործիչներ են, ԱԺ պատգամավորներ և սպասարկում են իրենց կուսակցության շահերը։
«Նախկին լրագրողը իրեն թույլ չի տա լրագրողի վրա հոխորտալ, իրեն թույլ չի տա վերցնել գործընկերոջ նյութը, դնել և խայտառակ գրառում անել, գոյություն ունի լրագրողական հանդուրժողականություն, համագործակցություն, իսկ այս մարդկանց մոտ այդ ամենը չկա»,- ասել է նա։
Դիտարկմանը՝ նախագծի հեղինակներն այն հիմնավորում են նրանով, որ արգելվի անհայտ ծագման աղբյուրներին, օրինակ՝ անհայտ տելեգրամյան ալիքներին հղում տալը, նա արձագանքել է․ «Դա կարող եմ ընդունել, կարող է խնդիր լինել, բայց տողատակը պետք է նայել, դա տելեգրամյան ալիքների համար չէ։ Հիմա իրենք այդպես փափուկ բարձ կդնեն, օրենքը կանցկացնեն, վաղը չէ մյուս օրը ցանկացած թերթի, լրատվականի լրագրողին կտանեն դատարան՝ լրագրողի աղբյուրի հրապարակման պահանջով։ Ցանկացած լրատվամիջոցի իրենք կարող են այդ օրենքի կետով տանել դատարան»։
Հարությունյանը հիշեցրել է՝ երբեք այսքան քրեական գործեր հարուցված չեն եղել ԶԼՄ-ների նկատմամբ 30 տարիների ընթացքում, որքան այս երկու տարիների ընթացքում։
«Հիմա ևս մեկ պատուհան են իրենք բացում, որ էլ ավելի շատերին տանեն դատարան, դատական պրոցեսների մեջ գցեն։ Այսինքն՝ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, սահամանափակել լրագրողների աշխատանքը և երբ աղմուկ է բարձրանում, ասում են՝ տելեգրամյան ալիքների համար ենք դա անում։ Այդ մարդիկ ազատ խոսքից վախենում են, իրենք թշնամացել են ազատ խոսքի հետ։ Հիշենք՝ «Հայկական ժամանակը» անանուն աղբյուրներին հղում տալով որքան ստեր նաև ճշմարտություն է տարածել տարիներ շարունակ։ Այն ժամանակ ինչո՞ւ այդ հարցը չէր առաջանում, թե՞ այն ժամանակ ղեկավարներն էին վատը ու չէին ֆայմում։ Եթե այն ժամանակ հարցին մոտենային այնպես, ինչպես հիմա են մոտենում, վաղուց Նիկոլ Փաշինյանը թերթ չէր ունենա»,- նշեց նա։
Ըստ Հարությունյանի՝ այս օրենքը կդժվարանցի և դիսկոմֆորտ կառաջացնի լրագրողների աշխատանքի համար։ Բացի այդ, Հարությունյանը նկատեց՝ մինչև այս նախագծի շրջանառման մեջ դնելը, մի քանի օրենք են իրենք անցկացրել գովազդի հետ կապված, որոնք դժվարացրել են ֆինանսական մուտքերի հոսքը լրատվամիջոցներ։ Նրա կարծիքով՝ այս ամենն ուղղված է լռեցնելու լրագրողներին, լրատվամիջոցներին։
«Իրենց թվում է՝ այս ամենով երկարացնելու են իրենց իշխանությունը, բայց դրանով երկարացնում են իշխանությունը հանձնելու հարցը, որովհետև ինչ երկիր էլ ուզում է լինի, եթե փորձեն նման օրենքներով լռեցնել, անհաջողության են մատնվելու։ Լավ, մեր բերանը փակեցին, փողոցինն էլ հո չե՞ն փակելու։ Ի՞նչ են առաջարկում՝ հետևենք պաշտոնական լրահոսի՞ն, պաշտոնական լրահոսին հետևեցինք 44 օր և ակամայից դարձանք բոլորս սուտասան, որովհետև իրենք պաշտոնական լրահոսով ստում էին, մենք էլ դա տարածում էինք»,- նշեց նա։
Հարություն Հարությունյանն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ մյուս երկրների դեսպանատները, որոնք նախկինում ամեն առիթով կարծիք ու հայտարարություններ էին տարածում, հիմա լռում են։
«Ինչ-որ տարօրինակ չէ՞ այս լռությունը, լրագրողի ձեռքից բարձրախոս է վերցնում պատգամավորը, մտնում է աշխատասենյակ, դուռը փակում, ոչ մեկ ոչ մի տեսակի արձագանք չի տալիս։ Այն դեսպանատները, որ նախկինում ամեն առիթով հայտարարություններ էին տարածում, հիմա ՀՀ-ում որտեղ իրենք դեսպաններ են, ազատ խոսքի վրա բռնություն է կիրառվում, իրենք չեն խոսում, իսկ չխոսելը համաձայնության նշան է։ Տարիներ շարունակ ազատ խոսքի համար պայքարողները, ազատ խոսք քարոզողներն այսօր լռում են, գուցե մենք ենք սխալ մեր ընկալման մեջ և իրենք արդեն հասել են իրենց նպատակին։ Պետք է հասկանանք՝ իրենք կա՞ն, թե՞ չկան այս երկրում, գոյություն ունե՞ն, թե՞ չունեն»,- ընդգծել է նա։
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
12:02 23-03-2020
Փոփոխություններ նախագծում՝ առնչվող ԶԼՄ-ներին եւ մեկուսացված-ինքնամեկուսացված անձանց. aravot.am
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում