1929 դիտում
12:05 06-02-2021
ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի ընթացքում հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում: Այս մասին գրում է Tert.am-ը։
Այս հարցում մեծ դեր են խաղացել համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների ջանքերը, որոնց ընթացքում իրազեկվել է հասարակությունը, վերապատրաստվել են բուժաշխատողները, ձեռնարկվել են պատվաստումների արշավներ:
«Մենք իսկապես տեսնում ենք օրական հայտնաբերված վարակակիրների թվի անկում, և սա իսկապես լավ նորություն է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով և առաջին հերթին այն միջոցներով, որոնք երկրներն օգտագործում են վիրուսի փոխանցման շղթաներն ընդհատելու և այլ մարդկանց վարակը կանխելու համար», - ասել է փորձագետը:
Այն երկրներին, որտեղ վարակակիրների թիվը նվազում է, Կեխովենը հորդորել է շարունակել պահպանել համավարակի տարածման կանխարգելման միջոցառումները և շեշտել, որ մարդիկ նույնպես պետք է շարունակեն պահպանել սոցիալական հեռավորություն, կրեն դիմակներ, մաքրեն ձեռքերն ու անընդհատ օդափոխեն փակ տարածքները:
Շաբաթվա սկզբին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում դեպքերի թվի նվազումը հուշում է, որ վիրուսը հնարավոր է վերահսկել. «Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք կանխել վարակը և կյանքեր փրկել, եթե շարունակենք հետևել հանրային առողջության ապացուցված միջոցներին»:
Ըստ ԱՀԿ-ի ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 104.3 միլիոնը, որից 2.2 միլիոնը մահացել է: Օրական հայտնաբերված վարակակիրների թվի վերջին նվազումը սկսվել է հունվարի առաջին կեսին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Media briefing on #COVID19 with @DrTedros https://t.co/Bc8geVbAuh
— World Health Organization (WHO) (@WHO) February 5, 2021
Նմանատիպ նյութեր
4925 դիտում
09:49 01-07-2020
Համավարակի հարցում ամենադժվարինը դեռ առջևում է, զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը․ «Ամերիկայի ձայն»
2943 դիտում
17:59 27-07-2020
Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ․ ԱՀԿ ղեկավար
2930 դիտում
14:52 31-07-2021
«Դելտա» տարբերակի տարածումը վտանգի տակ է առնում համավարակի դեմ պայքարում դժվարությամբ ձեռքբերված նվաճումները․ ԱՀԿ
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան