1193 դիտում
09:36 10-02-2021
Հաղթանակի ստվերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի տարածքների բռնազավթումից հետո Ադրբեջանը սկսեց շինարարական աշխատանքներ իրականացնել։ Չնայած խոսվում է նաեւ բնակավայրեր կառուցելու մասին, սակայն ներկա դրությամբ Ադրբեջանն իրականացնում է բացառապես ճանապարհային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքների շինարարական ծրագրեր։
Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաձայնվում է նոր բնակավայրեր կառուցելու մասին, նշվում է Ակնայի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի մասին, սակայն զգուշությամբ շրջանցվում է Հադրութը։ Թշնամին քաջ գիտակցում է, որ դժվար թե որեւէ կերպ կարողանա «մարսել» Հադրութի օկուպացիան։ Հարցականի տակ է նաեւ մնացյալ տարածքների հանդեպ լիարժեք վերահսկողությունը։ Ադրբեջանի իշխանությունները Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքները փորձում են ներկայացնել որպես լիարժեք հաղթանակ, էյֆորիայից հետո ստիպված են լինելու սթափ գնահատել նոր իրողությունները։
Թուրքիան այլեւս Ադրբեջանում է, դրա օրինական հիմքերը տվել է Ադրբեջանի իշխանությունը, ինչը նշանակում է, որ Ալիեւն այլեւս չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել հատկապես Արցախի օկուպացված տարածքների նկատմամբ։ Հաջորդ ականը՝ ահաբեկիչների ներկայությունն է, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հայաստանը կարող է եւ պարտավոր է Հադրութի վերադարձի հարցը օրակարգում պահել, որն էլ շղթայական ձեւով կարող է լուծել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1355 դիտում
13:11 08-03-2022
Մադրիդի ինքնավար համալսարանում կանցկացվի Հայաստանի օր. Ցուցադրվելու է «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը
Այս բաժնից
832 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
736 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»