211652_close_icon
views-count1432 դիտում article-date 10:25 11-02-2021

Բոնուսային համակարգը կվերացվի. ԸՕ-ի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասարակական պահանջ չկա, սակայն պատգամավորները շարունակում են քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:


Մասնավորապես նախատեսվում է վերացնել բոնուսային համակարգը, որը գործում է, եթե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը ստանում է 30 տոկոսից պակաս քվե, և բոնուսային համակարգի միջոցով ընդդիմության տեղերը ավելացվում են՝ հասցնելով 30 տոկոսի:

Բոնուսային համակարգը գործեց 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն իշխանությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է ձևավորվի ընտրողների տված քվեի համամասնությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր