55151 դիտում
21:16 13-02-2021
Աբովյանում թալանել են Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրենի տունը. գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվար 12-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ Նոնա Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:45-ից մինչև 16:15-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը կամ անձինք բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն, տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Պողոսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Արամուս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն և նա կրել է մի քանի միլիոն դրամի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
34955 դիտում
16:15 20-11-2019
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր