3034 դիտում
14:00 14-02-2021
«Ֆուկուսիմա» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է հայտնաբերվել
«Ֆուկուսիմա» ատոմակայանում հայտնաբերվել է ռադիոակտիվ ջրի արտահոսք: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով TEPCO (Tokyo Electric Power Company) էներգետիկ ընկերության մամուլի հաղորդագրությանը:
TEPCO- ի մասնագետները պարզել են, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով «Ֆուկուսիմա -1» և «Ֆուկուսիմա -2» ատոմակայանների տարբեր ստորաբաժանումներում վերամշակված միջուկային վառելիքը պահելու համար նախատեսված ջրամբարներից փոքր քանակությամբ ջուր է արտահոսել:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ «Ֆուկուսիմա -2» ատոմակայանի առաջին էներգաբլոկում թափվել է շուրջ 160 միլիլիտր ջուր, ևս մեկ այլ լողավազանից թափվել է 1,4 լիտր: Նրանք հավաստիացրին, որ այս միջադեպը չի ազդի ատոմակայանի բնականոն աշխատանքի վրա:
Նշվում է, որ թափված ջուրը չի սպառնում շրջակա միջավայրին, քանի որ դրա ծավալները չափազանց փոքր են, իսկ նրանում ռադիոակտիվ նյութերի պարունակությունն աննշան է:

Նմանատիպ նյութեր
1952 դիտում
09:43 18-02-2015
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում կրկին ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել
33189 դիտում
23:38 12-03-2017
Ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթար տեղի ունեցավ․ Պատմության այս օրը
29702 դիտում
20:31 18-12-2016
Մուտանտ բույսեր և կենդանիներ, որոնք հայտնաբերվել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ