1959 դիտում
14:58 14-02-2021
ԵՀ-ում հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստի մինչև սեպտեմբերի 21-ը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճշտել է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստված լինի ոչ թե «մինչեւ ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչեւ սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «Մենք խնդիր ենք դրել ԵՄ-ի բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչեւ ամռան վերջը, իսկ ամառն, ինչպես դուք գիտեք, ավարտվում է սեպտեմբերի 21-ին»,- հայտարարել է նա: Գրում է 168.am-ը։
Այսպիսով, Եվրամիության պատվաստման ռազմավարությունը, որը կազմվել է 2020 թվականի դեկտեմբերին, սահուն տեղափոխում է դրանում ամրագրված ժամկետներն առանց բուն փաստաղթի ճշտման: Սկզբնապես Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է չափահաս բնակչության 70 տոկոսին «մինչեւ ամառ» պատվաստելու անրաժեշտության մասին, այնուհետեւ Եվրահանձնաժողովի հայտարարություններում սկսել է հնչել «ամռանը» ձեւակերպումը, դրանից հետո՝ «մինչեւ ամռան վերջը», եւ, վերջապես այժմ հայտնվել է նոր ճշտում, որ ամառը նկատի է առնվել ոչ թե օրացուցայինն, այլ աստղագիտականը. այսինքն՝ այն ավարտվում է ոչ թե օգոստոի 31-ին, այլ սեպետեմբերի 21-ին, աշնանային գիշարահավարի օրը:
2021 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ում ծառացավ պատվաստանյութի պակաս առաքման խնդիրն արեւմտյան բոլոր երեք մատակարարներից, որոնց պատրաստուկներն այս պահին ԵՄ-ում արդեն թույլատրված են, պատվաստանյութի նախապատվերի կանխավ որոշված ծավալների համեմատությամբ: Այս պահին Եվրահանձնաժողովն ակնկալում է առաջին եռամսյակում ստանալ 106 միլիոն դեղաչափ, մինչդեռ երկրորդ եռամսյակում իրավիճակը պետք է նորմալանա, եւ մատակարարումները հասնեն հաշվարկային 300 միլիոն դեղաչափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր
2309 դիտում
13:21 02-12-2021
Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 %-ը, 2-րդ դեղաչափը՝ 23,9 %-ը. Անահիտ Ավանեսյան
1234 դիտում
23:22 21-01-2022
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 %-ը
Այս բաժնից
778 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1063 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1006 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին