211652_close_icon

Կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության մինչև 90 տոկոսին. Էնթոնի Ֆաուչի

views-count1360 դիտում article-date 14:24 25-12-2020
ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով առաջավոր փորձագետ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի պատվաստել բնակչության մինչեւ 90 տոկոսին: Ֆաուչին New York Times-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ աստիճանաբար մեծացնում է կոլեկտիվ իմունիտետի ցուցանիշների իր գնահատականը: Նրա կարծիքով՝ ամերիկացիներն արդեն կարող են գիտակցել, որ նորմալ կյանքի վերականգնումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել, քան ենթադրվում էր, եւ ավելի ու ավելի քիչ ամերիկացիներ են հայտնում, որ պատվաստանյութերին թերահավատորեն են վերաբերվում: Ֆաուչին ասել է, որ պատվաստման այս մակարդակում «մենք կստեղծենք իմունիտետի հովանոցը: Այն կարող է պաշտպանել անգաամ խոցելիներին, որոնք չեն պատվաստվել»: Հիվանդությունը որքան ավելի շատ վարակիչ է, այնքան պատվաստման բարձր մակարդակ է պահանջվում կոլեկտիվ իմունիտետի շեմին հասնելու համար: Օրինակ՝ կարմրուկը, որը համարվում է աշխարհում ամենավարակիչ հիվանդությունը, պահանջում է ոչ պակաս 90 տոկոսանոց կոլեկտիվ իմունիտետ: Ֆաուչին նշել է, որ փորձագետներն իրականում, հավանաբար, չգիտեն պատվաստման ինչպիսի մակարդակ է անհրաժեշտ կոլեկտիվ իմունիտետի համար, իսկ 60-ից մինչեւ 70 տոկոս նախնական գնահատականները հիմնված էին վաղ տվյալների վրա: «Մենք իսկապես չգիտենք, թե իսկական թիվը որն է: Ես կարծում եմ, որ իրատեսական միջակայքը կազմում է 70-ից մինչեւ 90 տոկոս»,- ասել է Ֆաուչին:

Նմանատիպ նյութեր