211652_close_icon
views-count3656 դիտում article-date 23:38 14-02-2021

«Լսելով նախագահի հարցազրույցը՝ հանրությունը վերջապես կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեպի ապահով Հայաստան և Արցախ

Այս բռունցքը տարիներ շարունակ եղել է թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի անվտանգության երաշխիքը: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր. 5000 տղաների կորուստ (զոհաբերություն), 10000-ից ավել վիրավոր ու հաշմանդամ, բազմաթիվ անհետ կորածներ, կորսված Արցախ, Հայաստանի սահմանների կորուստ, վախվորած հասարակություն և արտագաղթ: Մեր հասարակությունը արդեն երեք տարի է զգում է այդ բռունցքի կարիքը, ուստի վաղը երեկոյան, լսելով նախագահի հարցազրույցը և ստանալով բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ այդ նույն հանրությունը վերջապես կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, որն ինքը Նախագահը անվանեց «հակաղարաբաղյան շարժում»:

Ցավը նրանում է, որ ավելի մեծ սուտ քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չեր ենթարկվի:

Հ.Գ. «Իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց,
ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից…»:

ՀՀ երրորդ Նախագահ,
Արցախի հերոս`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ»:

Նմանատիպ նյութեր