211652_close_icon
views-count3324 դիտում article-date 16:14 15-02-2021

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 17-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25 մ/վ, իսկ 17-ին` 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ի և 20-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝ թաց ձյուն:

Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       15.40C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -21.00C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       -0.90C

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր