8678 դիտում
15:05 15-02-2021
Մինչև հիմա զինգրքույկ չեն տվել, ասում են՝ ձեր անունները չկան. Պատերազմի մասնակիցների բողոքի ակցիան ՊՆ-ի մոտ․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարզերից եկած զինառայողները, որոնք մասնակցել են պատերազմին, բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց. նրանք պահանջում են իրենց զինգրքույկները, որոնց մեջ գրված կլինի, որ մասնակցել են պատերազմին: Գրում է NEWS.am-ը։
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ով ներկայացավ Հովհաննես, պատմեց հետեւյալը. «Եկել ենք Կոտայքի մարզի Չարենցավան համայնքից, զինգրքույկների հարցով, որպեսզի մեր անունը գրանցվի որպես պատերազմի մասնակից: Հոկտեմբերի 2-ին ջոկով զորակոչվել ենք բանակ, մեզ ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս:Հայկազովի զորամասը պայթեցրած էր, ճշտեցին, ասեցին մեզ տանեն Խոջալու: Այնտեղ մեզ ասացին՝ ով է ձեզ ուղարկել այստեղ, մեզ զորք պետք չի: Խոջալուից ուղարկեցին Ասկերան, հետո նորից Հայկազով: Հետո նորից հետ ուղարկեցին Խոջալու, մի քանի ժամ այնտեղ մնացինք, ստանալով համազգեստ, ուղարկեցին Բալուջա: Այնտեղ անմարդկային պայմաններ էր, քնել ենք հատակին: 2 օր այդտեղ մնալուց հետո մեզ տեղափոխեցին Աստղաձորի դպրոց, քանի որ Բալուջայում ռմբակոծություններ էին, զորամասը տարհանում էին: Մի գիշեր մնացինք Աստղաձորի դպրոցում, առավոտյան մեզ տարան Մարտունի-3, 3-րդ գիծ:
14-15 հոգանոց բլինդաժում ասեցին՝ քնեք 40 հոգով: Մեր ջոկը ցրվեց: Մի քանի օր երկրորդ գծում մնալուց հետո ասացին, որ առաջնագիծ ջոկ պետք է գնա դիրք պահելու:
Մեր ջոկը այդտեղ կազմավորվեց, եղել ենք Մարտունի 3-ի 142 դիրքում: 20 օր պոստում մնալուց հետո եկան մեզ փոխեցին, որ գնանք հանգստանանք երկրորդ գծում, որտեղ ավելի շատ վտանգ կա, խմբակոծում են: Դիմեցինք գումարտակի հրամանատարին, որ մեզ 7 օրով արձակուրդ տա, հանգստանանք, վերադառնանք: Այնպիսի անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝ գնացեք, ձեզնից լավերը կգան, դուք արժանի չեք այստեղ:
Մենք մնացինք էլի մի քանի օր, նորից տեղափոխեցին առաջին գիծ: Հակառակորդից հեռավորությունը եղել է 25 մետր: Կռվով-դավով բերել են մեզ գնդացիր եւ նռնականետ: Մինչեւ նոյեմբերի 10-ը մնացել ենք առաջին դիրքում:
Զինադադարից հետո ամսի 12-ին զանգեցինք կոմբատին, ասացինք՝ ուզում ենք գնալ: Ասաց՝ սպասեք, տղերք ջան, ձեզ էստեղ ոչ ոք չի պահում, երբ ուզեք, կարող եք գնալ»:
Հովհաննեսի խոսքով, նոյեմբերի 12-ին երեք հոգով զենքերը օրենքով հանձնել են ու վերադարձել. «Նոյեմբերի 18-ին մնացած կազմն է եկել: Նոյեմբերի 13-ին ներկայացել ենք զինկոմիսարիատ, ասել են՝ սպասեք, զինգրքույկ չունենք: Մինչեւ այսօր չեն տվել: Դիմել ենք նախարարություն, այլ կառույցներ, ասել են՝ սպասեք: Զանգում ենք Մարտունի-3, ասում են՝ ձեր անունն այստեղ չկա: Բալուջայում չկա, Խոջալուում չկա: Հիմա մեր հարցն այն է, թե ինչու մեր անունը չկա, որտեղ են մեր զինգրքույկները»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2790 դիտում
14:28 05-06-2018
Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է զինգրքույկ և անձնագիր