31381 դիտում
16:27 17-02-2021
Երևանում Infiniti-ի և Nissan-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 1 հոգի ևս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է ավտովթարի հետևանքով մահացած Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ 26-ամյա Ռուբեն Կարապետյանի կողմից վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն Քանանյանն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կորյուն Վարդանյանն ու տեսուչ Արայիկ Սարգսյանը:
Մինչ դեպքի վայրում փորձում եին զննություն կատարել ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Տեղում Nissa Tiida-ի վարորդ, 23 ամյա Արարատ Առաքելյանը ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ նա սթափ է:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+