6317 դիտում
17:43 19-02-2021
ՀՀ-ում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որին հասնելու համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պայքարի դուրս գա և ստիպի լսել ու կատարել իր կամքը, քանի որ դա է իրական ժողովրդավարությունը։Կապիտուլացված Հայաստան, անօթևան մնացած փախստականներ, աղքատության բարձր մակարդակ, հուսախաբ ու ընկճված ժողովուրդ․․․ Ահա այն ամենն, ինչ մեր հաղթանակած պետությունից ու ժողովրդից թողեց ճռճռան խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է դեֆոլտի վտանգի առաջ․ պարտքով թոշակ ու աշխատավարձ վճարելով՝ հնարավոր չէ երկար ձգել։ Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, գերիների տունդարձի` այդպես էլ չլուծված հարց, ներդրումների բացակայություն և պետությանն ու ազգային անվտանգությանն ուղղված լրջագույն վտանգ։
Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի կարծիքը լսելու, իր թիմակիցների հետ որոշեց չգնալ արտահերթ ընտրությունների, ինչը ցույց է տալիս նրա անհագ ցանկությունը՝ դիկտատուրա հաստատելու և արհամարհանքը հայ ժողովրդի նկատմամբ։
Այս իրավիճակի լուծումը մեկն է․ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կազմակերպվեն ազատ ու արդար արտահերթ ընտրություններ, և նոր ուժով ձեռնամուխ լինենք «ողնաշարը ջարդված պետության առողջացմանը»։
Սիրելի՛ ժողովուրդ, այս արհավիրքին կարող է հաջորդել վերածնունդ։ Մեզ հարկավոր է միասնականություն ու հավատ սեփական ուժերի հանդեպ։
Առա՛ջ Աստված։
Նմանատիպ նյութեր
5947 դիտում
21:34 21-11-2020
Արման Վարդանյան. Եվս մեկ անգամ հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ բանակը զերծ պահե՛ք Ձեր քաղաքական խարդավանքներից
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց