1585 դիտում
18:26 19-02-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Գրքի տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2008թ.-ից փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է իբրև Գիրք նվիրելու օր:
Գիրք նվիրելու օրը ավանդաբար հանդիսավոր նշվում է նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Այս տարի տոնի առանցքային միջոցառումներն էին մեկօրյա ցուցահանդես-վաճառքը և գրադարանի՝ Տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումը:
Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը և փոխնախարար Ա. Խզմալյանը, ովքեր շրջայց կատարեցին գրադարանում և ճեմասրահում ծանոթացան «Զանգակ», «Ջի Էս Էմ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների մանկապատանեկան նոր հրատարակություններին:
Պրն. Դումանյանը, օրվա խորհրդին համահունչ, գրադարանին նվիրեց նախարարության կողմից հրատարակված Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուն, կերպարվեստի և երաժշտական նոտաների դասագրքեր, իսկ գրադարանի՝ 2020 թ. տարվա լավագույն ընթերցողներին հանձնեց վկայականներ և Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն: «Պատահական չէ, որ գրքի տոնը կապված է Թումանյանի ծննդյան օրվա հետ։ Մեր սերունդները գրքերին ծանոթացել են Թումանյանի ստեղծագործությունների միջոցով. նվիրելով գիրք՝ մենք մեր հույզերն ենք նվիրում դիմացինին: Գիրքը միշտ եղել է և կմնա լավագույն նվեր», - նշեց նախարարը:
Օրվա ընթացքում գրադարանի բոլոր բաժիններում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ. «Անսահման Թումանյան» խորագրով ցուցահանդես, Թումանյանի ստեղծագործությունների շուրջ թեմատիկ վիկտորինա, գրադարանի ընթերցողների կողմից ներկայացվեցին թումանյանական հեքիաթներ, ցուցադրվեցին թումանյանական մոտիվներով մուլտֆիլմեր, ձայնադարանում գրադարանի այցելուներն ունկնդրեցին «Ախ ինչ լավ են սարի վրա» երաժշտական կատարումն ու կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի հեղինակած «Անուշ» օպերան:
Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, հրատարակիչներ, գրողներ, Երևանի դպրոցների սաներ, մանկավարժներ, ծնողներ, լրագրողներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5939 դիտում
22:13 12-07-2018
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից 3 գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացվի
1631 դիտում
22:12 05-04-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
Այս բաժնից
427 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
979 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը