211652_close_icon
views-count1889 դիտում article-date 17:22 20-02-2021

Համաժողովրդական շարժումը խորհրդանշում է մեր անկոտրում կամքը. ԱՀ ներքին գործերի նախարար

ԱՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ Արցախի վերածննդի օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին:

Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի պայքարի, ուժի ու կամքի խորհրդանիշն է: 33 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, Արցախի պատմության մեջ բախտորոշ տարեթիվ է: Համաժողովրդական շարժումն իր մեջ ամփոփում է հաղթանակներ ու ձեռքբերումներ, խորհրդանշում մեր անկոտրում կամքը, երկրի վերածնունդը՝ անցյալն ու ներկան շաղկապող գաղափարներով:

Նմանատիպ նյութեր