211652_close_icon
views-count1021 դիտում article-date 14:03 22-02-2021

Ավստրալիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ կարգավորման գործում հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտին

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացքող գործընթացին՝ շեշտելով, որ «ժողովրդի ինքնորոշումն ու հավասար իրավունքները» երեք հավասար սկզբունքներից են, որոնք պետք է 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը տանեն մշտական խաղաղության: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Արտգործնախարարը ողջունել է նոյեմբերի 10-ի հայտարարությամբ պատերազմական գործողությունների դադարեցումը՝ ընդգծելով, որ կողմերը պետք է հավատարիմ մնան Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը կոչ է անում հարգել «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովրդի ինքնորոշման սկզբունքները»:

Մարիս Պեյնը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

Ավստրալիայի հայկական համայնքը ողջունել է արտգործնախարար Պեյնի հայտարարությունը՝ այն համարելով ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ:

Նմանատիպ նյութեր