7667 դիտում
09:29 23-02-2021
Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է. past.am
Past.am-ը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Երեկ ողջ օրվա ընթացքում մեդիատիրույթում և սոցցանցերում բուռն քննարկման և քննադատության առարկա դարձավ այս հայտարարությունը։ Մասնավորաբար, թե փորձագիտական շրջանակները, թե այլ քաղաքացիներ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ պետության՝ կրակելու իրավունք ունենալու մասին բարձրաձայնում է 2018-ի ապրիլի 13-ին Ռադիոտան շենքն օրը ցերեկով գրաված ուժի ներկայացուցիչը, ՊՊԾ գունդը զենքով գրավածներին կառավարությունում պաշտոնապես ընդունած, դատարանների շրջափակում կազմակերպած անձի թիմակիցը:
Ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանության» ներկայացուցչի՝ ժողովրդի դեմ զենք կիրառելու հնարավորության մասին բարձրաձայնման պատճառներին, ապա կան կարծիքներ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է, սակայն քիչ չեն կարծիքները, որ սրանով իշխանությունը ի ցույց է դնում սեփական վախերը... Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Ա. Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաև կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
5736 դիտում
10:43 20-07-2020
Մարգարիտա Սիմոնյանի բերանով ուղղակի Պուտինն է խոսում. Վահան Իշխանյան
3056 դիտում
10:51 23-09-2022
Բաքվին հաջողվում է ռուս «փորձագետների» բերանով իրեն ձեռնտու ստեր հնչեցնել «Հայաստանի Հանրապետություն»
1830 դիտում
15:53 31-01-2014
Արգելվել է Հայաստան չինական հավերի ներկրումը. past.info
Այս բաժնից
823 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»