9485 դիտում
11:06 23-02-2021
Աբու Դաբիի խայտառակության պատճառը. Արշակյանը «զբաղված» է Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն... բուկլետներով:
Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը:
Բայց սա զարմանալի չէ մի քանի առումով. նախ՝ նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող:
Մասնավորաբար, մենք արդեն նշել էինք, որ Արշակյանը «զբաղված» է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններով: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հասել:
Ըստ մեր աղբյուրների, առաջադրված վեց թեկնածուների մեջ ԲՏԱ նախարարն իր «սրտի» թեկնածուն ունի: Մեզ, իհարկե, փոխանցել են այդ թեկնածուի անունը, բայց ընտրական գործընթացին չմիջամտելու և ավելորդ գովազդ չանելու համար այս պահին խուսափում ենք հրապարակել անունը:
Կրթական ոլորտում ներգրավվելու` Արշակյանի ձգտումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում. մասնավորաբար, մեզ տեղեկություններ են հասել, որ վերապատրաստման համար պետբյուջեի հաշվին տարբեր կրթական ծրագրեր են պատվիրվում, մեր աղբյուրի փոխանցմամբ, «ոչ պատահական» մասնավոր կազմակերպություններին, սակայն դրանց իրականացման, դասընթացների արդյունավետության առումով փաստացի վերահսկողություն չի իրականացվում:
Ինչ վերաբերում է Աբու Դաբիի խայտառակությանը, դեռևս 2019 թվականին զենք արտադրելու ու ներդրումներ անելու խոստումով կոնկրետ կազմակերպությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալուն, այնուհետ նաև պետության միջոցներից նշյալ կազմակերպությանը գումարներ հատկացնելուն, ապա այս թեմաներին կանդրադառնանք առաջիկայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3045 դիտում
10:15 16-09-2016
Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետը լրջորեն զբաղված է ընտրություններով. «Չորրորդ իշխանություն»
1113 դիտում
11:09 15-12-2014
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Աբու Դաբիի հայկական եկեղեցին
13132 դիտում
22:32 14-03-2015
Կես միլիոն եվրո արժողությամբ Rolls-Royce՝ հատուկ Աբու-Դաբիի ոստիկանության համար. ֆոտոշարք
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2083 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»