1284 դիտում
09:13 26-02-2021
Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն միևնույն ժամանակ այն համարում են մեր երկրի ներքին գործը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից և պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա:
Ժողովուրդն այդպես չի ցանկանում, բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որևէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ:
Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ասել, թե անհանգստությամբ և ուշադրությամբ են հետևում այստեղ տեղի ունեցող զարգացումներին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2331 դիտում
09:35 25-09-2021
Ինչպես է Մայր Աթոռը վերաբերվում պատվաստումներին․ «Ժողովուրդ»
808 դիտում
22:24 07-09-2024
Ռուսաստանում դրական են վերաբերվում Հայաստանի իշխանության մերժմանը Պուտինի «ձերբակալման» հարցում
Այս բաժնից
727 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
910 դիտում
07:24 22-10-2024
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. «Ժողովուրդ»