211652_close_icon
views-count1769 դիտում article-date 13:57 02-03-2021

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնին նշանակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև նրա անցած ճանապարհը, պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները: Խոսելով ծառայության խնդիրներից ու նպատակներից՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ պետական մյուս վերահսկողական կառույցների կողքին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է հանրային խնդիրներին ու տրամադրություններին առաջին արձագանքողը լինի՝ գնահատելով այս կամ այն ծրագրի և որոշման կատարման ընթացքըն ու արդյունավետությունը:

Նախագահը նաև պատասխանել է ծառայության աշխատակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես իրենց գործառույթներին, այնպես էլ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Նմանատիպ նյութեր