9374 դիտում
17:49 01-07-2017
Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության հերթական համագումարը
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը:
Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում:
ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման և ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջիկա անելիքների ընդհանուր պատկերը:
Համագումարին ներկայացվել է նաև վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը՝ վերջին երեք տարիներին կուսակցության ֆինանսական-տնտեսական և կազմակերպչական գործունեության մասին:
Ելույթներով հանդես են եկել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, Կենտրոնականխորհրդինախագահիտեղակալ ՎարդգեսԲաղրյանը, կանանցխորհրդի նախագահ ՍուսաննաԱվշառյանը, ՍտեփանակերտիքաղաքայինխորհրդինախագահիտեղակալՍվետլանաԴավթյանը, ԱսկերանիշրջանայինխորհրդինախագահԿառլենՄայիլյանը, կենտրոնականգրասենյակիղեկավարԳեղամՍտեփանյանը:
Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաև կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ և երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:
Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ ՍտեփանակերտիքաղաքայինխորհրդինախագահիտեղակալՍվետլանաԴավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:
Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաև կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
23:22 05-03-2021
Տեղի է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը
3002 դիտում
23:44 23-09-2019
Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել