211652_close_icon
views-count2890 դիտում article-date 23:58 06-03-2021

Կարեն Հովհաննիսյան. Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։

Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները։

Ավելին, պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլևս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայիր, տեղանքի անուն, որը կարող է կրկին տարածաշրջանը վերածել ռազմական թատերաբեմի։

Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում։

Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր