1741 դիտում
09:13 09-03-2021
Կանանց իրավունքների ընդլայնումը կարևոր նշանակություն ունի ընդհանուր բարեկեցության համար․ Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
Պետքարտուղարը հայտարարություն է տարածել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՝ նշելով, որ այս տոնը նվիրված է կանանց ունեցած դերակատարությանն ու նրանց իրավունքների պաշտպանությանը:
«Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կանանց հավասար մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի խաղաղության և բարգավաճման համար»,- ասում է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
«Անցյալ տարվա COVID-19 համաճարակն անսպասելի մարտահրավեր էր կանանց և աղջիկների անվտանգության ու բարգավաճման համար», - հիշեցրել է պետքարտուղարը՝ ընդգծելով, որ համաճարակն անհամաչափ ազդեցություն է ունեցել կանանց վրա՝ սկսած մեկուսացման ընթացքում ընտանեկան բռնության ռիսկի մեծացումից մինչև տնտեսական ապահովության հետ կապված հարցեր և կանանց գործազրկության աճ:
Նա ընդգծել է, որ չնայած այս անհավասարությանը՝ կանայք եղել են այս համաճարակի դեմ պայքարի առաջնային գծում որպես կամավորներ, խնամակալներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ և այլ կարևոր դերակատարներ: Ըստ Բլինքենի՝ նրանք շարունակել են իրենց ներդրումն ունենալ մարդկանց արժանապատվության ու իրավունքների պաշտպանության հարցում:
«Ես այս տարի մեծ հաճույքով նշում եմ Կանանց միջազգային օրը` անցկացնելով 15-րդ ամենամյա Խիզախության համար կանանց միջազգային մրցանակաբաշխությունը (IWOC): Այս տարվա մրցանակակիրները ցույց են տալիս, որ խիզախ կանայք ոգեշնչում են աշխարհը՝ այն փոխելով դեպի լավը: Այս կանայք ցուցաբերել են բացառիկ խիզախություն և առաջնորդություն, երբ պայքարել են հանուն խաղաղության, արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և կանանց դերի ուժեղացմանը՝ հաճախ ենթարկվելով մեծ ռիսկի և զոհաբերության: Մենք գիտենք, որ երբ կանանց տրվում են լիազորություններ և իրավունքներ, նրանք դրական փոփոխություններ են բերում: Հպարտ եմ նշել՝ այս տարի IWOC մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրի ամենակարևոր նվաճումները, և ես շատ ուրախ եմ, որ այս կապակցությամբ Առաջին տիկինը կմիանա մեզ »,- ասել է Բլինքենը:
Նա շեշտեց՝ Միացյալ Նահանգները ձգտում է, որ գենդերային հավասարությունը և կանանց իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ զբաղեցնեն ամերիկյան արտաքին և ազգային անվտանգության քաղաքականության մեջ: Այսօր, ինչպես ամեն օր, մենք վճռականորեն հավատարիմ ենք կանանց հզորացմանը և գենդերային հավասարությանը մեր երկրում և ամբողջ աշխարհում, ասել է պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել և խթանել բոլոր կանանց և աղջիկների իրավունքները առողջապահության, տնտեսագիտության, քաղաքականության և մարդու իրավունքների ոլորտներում, քանի որ կանանց դերի մեծացումը ունի դրական ազդեցություն:

Նմանատիպ նյութեր
1053 դիտում
16:47 03-09-2014
Ուկրաինայի համար քաղաքական աջակցությունը խիստ կարևոր նշանակություն ունի. Օբամա
Այս բաժնից
979 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
625 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
649 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին