3172 դիտում
09:35 10-03-2021
Ամուլսարում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, և ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական Ամուլսարի շահագործման հարցը: Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ նրա մամուլի խոսնակ էդգար Առաքելյանը փոխանցեց, որ նախարարը օրերս է հայտարարել, որ խնդրել է ժամանակ փորձագիտական շրջանակների հետ ավելի մանրամասն հարցը քննելու ու ըստ էության դրան պատասխանելու համար:
«Ես բոլոր շրջանակների հետ աշխատելու եմ բաց, շիտակ ու թափանցիկ, ու չի լինելու մի փաստարկ, որը չքննարկվի, ես դա երաշխավորում եմ անձամբ ու ի պաշտոնե»,- օրերս հայտարարել էր նախարարը:
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նույն թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, ասաց. «Ամուլսարի մասով որևէ բան չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, բայց հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»:
Նշենք, որ, չնայած խոստումներին, այս պահի դրությամբ մոտ 110 աշխատակից գործազուրկ է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1840 դիտում
20:04 06-08-2020
Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Ուղիղ
6722 դիտում
11:00 21-05-2018
ՀՀ կառավարությունը եւ քաղաքացիները պետք է կանգնեցնեն Ամուլսարում հանքի շահագործումը․ միջազգային փորձագետներ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
976 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»