211652_close_icon
views-count2751 դիտում article-date 09:54 10-03-2021

Ինչ իրավիճակ է Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցում. ԱԺ մուտքերը փակ են. ՈՒՂԻՂ. News.am

Այս պահին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում իրավիճակը հանգիստ է: Ցուցարարները երեկվանից փակել են Ազգային ժողովի երկու մուտքերը: Դեմիրճյան փողոցի կողմից մուտքի մոտ ցուցարարներ երեկ վրաններ են տեղադրել:

Ոստիկանները Դեմիրճյան փողոցում ավելի հետ հատվածում սաղավարտներով ու վահաններով զինված պատ են կազմել:

Հիշեցնենք, որ շուրջ 10 օր է՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրապարակը: Նրանք այնտեղ վրաններ էին տեղադրել։ Իսկ երեկ՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից:

Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր