6305 դիտում
09:39 13-03-2021
Հնդկաստանը յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետները նկատում են, թե «կորոնավիրուսային աշխարհում» գլոբալիզացիայի գործընթացն իր տեղը զիջել է ռեգիոնալիզմին, երբ տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործեց Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար, և պարտությունից հետո Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի նորովի ձևակերպել մեր առաջնահերթությունները տարածաշրջանում, հասկանալ, թե ինչպիսի փոխգործակցության մեխանիզմներ են պետք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա վերականգնել իր դիրքերը և բուժել վերքերը։ Այս տեսանկյունից խորհրդանշական է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայի հայտարարությունը, թե Հնդկաստանը ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը։
Պետք է ուշադրություն դարձնել, որ այսպիսի հայտարարություն է անում Հնդկաստանի՝ ոչ թե Հայաստանում դեսպանը, այլ Իրանում։
Նման հայտարարությամբ Հնդկաստանը, կարծես, յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին, որ պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը միաժամանակ Իրանի և Հնդկաստանի ուղղությամբ։
Իսկ թե Հայաստանին որքանով կհաջողվի մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ» միջանցքի ուղղություններից մեկի կյանքի կոչմանը, արդեն կախված է մեր գործողություններից։ Սակայն այս հարցում պետք է ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական իրողություններին և փորձել որոշակի գործոններ ծառայեցնել մեր շահերին համապատասխան։ Այս փուլում ականատես ենք լինում, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ աշխատում մի շարք ուղղություններով, որոնցից մեկն էլ Պակիստանի հետ սերտ համագործակցության խորացումն է ամենատարբեր ոլորտներում՝ ռազմականից սկսած, մշակութայինով վերջացած։
Իսլամաբադի, Անկարայի և Բաքվի միջև փոխայցելություններն ու համատեղ նախագծերի առաջ քաշումն ու իրականացումը վերջին շրջանում հատկապես ինտենսիվ բնույթ են ստացել։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
12825 դիտում
11:26 29-09-2022
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք. The Economic Times
1024 դիտում
20:10 31-07-2023
Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին
1090 դիտում
09:18 16-11-2023
Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»