4046 դիտում
10:54 16-03-2021
Արձանագրվել է բոլոր ժամանակների ամենավատ ցուցանիշը. ինչ է արվել Երևանի քաղաքապետարանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա Երևանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաև 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, և հավաքվածի որ մասն է ծախսվել։
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երևանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երևանի որևէ քաղաքային իշխանություն երբևէ չի արձանագրել:
Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում են կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում:
Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»:
Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%:
Իսկ անդրադառնալով Երևանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
5094 դիտում
15:07 24-03-2018
Հայաստանում արձանագրվել է ազատազրկման վայրերում մահացության ամենաբարձր ցուցանիշը. Զեկույց
1846 դիտում
16:58 18-01-2019
2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք՝ նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր. դատախազություն
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»