1266 դիտում
09:27 17-03-2021
Լուծումն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նախօրեին ժամանել է տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու արցախյան հիմնախնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված միջազգային կառույցը հետաքրքրված է պաշտպանել իր օրակարգը։
Ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երեւանում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ պատրաստ են քննարկել իրենց անելիքները նպաստելու հակամարտության կարգավորմանը, որը գտնվում է ԵԱՀԿ տարածքում։
«Տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Աներկբայորեն տարածաշրջանային իրավիճակը Արցախի հարցի շուրջ փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարից հետո։ Մենք ողջունում ենք հրադադարը։ Դրա իրականացումը հիմք կհանդիսանա առաջ գնալ հակամարտության լուծման գործընթացում»,- ասել է նա՝ շեշտելով, որ կան դեռեւս մի քանի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։
Կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանով անցնող կոմունիկացիոն, տրասնպորտային եւ գազաէներգետիկ ոլորտում ԵԱՀԿ-ի շահերի պաշտպանությանը։ Նկատենք, որ պատերազմից հետո գլխավոր դերակատարներ հանդես են գալիս Թուրքիան եւ Ռուսաստանը, հետեւաբար Արեւմուտքը քայլեր է ձեռնարկում վերականգնելու իր մասնակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1089 դիտում
20:41 12-12-2022
Արցախի հիմնահարցի քաղաքական լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. ՀՅԴ ԳՄ
12828 դիտում
14:25 27-06-2017
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Ա. Բաբլոյանի ելույթը՝ Եվրասիական երկրորդ հանդիպմանը
6675 դիտում
15:35 15-12-2017
Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է. Շարմազանովը՝ լատվիական կողմին
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»