12677 դիտում
09:29 17-03-2021
Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։ Մեզ պատմեցին, որ երբ հայկական կողմը հայտարարեց, որ խոցել է ադրբեջանական Գյանջայի օդանավակայանը, իսկ ավելի ուշ պարզվեց, որ բնակելի թաղամաս է թիրախավորվել, ու աղմուկ բարձրացավ, ռուսական ռազմական ղեկավարությունը վրդովվել է, որ, նախ, դա իրենց հետ չեն համաձայնեցրել, և երկրորդ՝ խաղաղ բնակչությանը խոցելը միջազգային հարթակներում դիտարկվել է որպես ագրեսորի քայլ, և ՌԴ իշխանությունները դադարեցրել են զենքի մատակարարումը։
Պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները։ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Շոյգույի հետ, և զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսվել է։
Սակայն այս միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական, քանի որ այդ շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ եթե Փաշինյանը կատարի ՌԴ իշխանությունների պահանջը՝ հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Տոնոյանին, պատերազմը կդադարեցվի։
Այդ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին սկսել է դիտել որպես լուրջ մրցակից և թիմին հրահանգել է թիրախավորել նրան։ Նաև դա է պատճառը, որ պատերազմի ժամանակ Պնախարարն ընդհատակ էր իջել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
72227 դիտում
21:12 21-11-2020
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հաստատել է Տարոն Տոնոյանի նկարագրած միջադեպը
27932 դիտում
18:02 29-09-2021
Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել