211652_close_icon
views-count2068 դիտում article-date 10:51 17-03-2021

Փաստաբանները չեն լռելու. աղմկահարույց համարվող քրեական գործերը տեղից չեն շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, և չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսևորվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին և ներկա պաշտոնյաներին և աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, և արդեն երկար ամիսներ է, ինչ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միևնույնն է, քննիչները ոչինչ չեն անում և ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում:

Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, և քրեական գործերը տեղից չեն շարժվում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, և նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր