211652_close_icon
views-count5553 դիտում article-date 20:14 17-03-2021

Հակոբ Լոռեցյանը ծննդյան օրվա մեկնարկի, անձնական կյանքի մասին և ոչ միայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVElife.am

Այսօր մարտի 16-ին ֆուտբոլիստ Հակոբ Լոռեցյանի ծննդյան օրն է։ Հակոբը EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում խոսել է օրվա մեկնարկի, անձնական կյանքի մասին և ոչ միայն։

Օրվա մեկնարկից սկած ստացել եմ շատ շնորհավորանքներ։ «Օրս սկսվել է դրական լիցքերով»․-մեզ հետ զրույցում ասաց Հակոբը, գաղտնի պահելով այն, թե ինչ անակնկալներ է ստացել այսօր։
Խոսելով երազանքերի կամ ցանկությունների մասին Լոռեցյանը ասաց․ «Ցանկությունս և երազանքս համընկնում են, դա է ֆուտբոլային կարիերայում հասնել բարձրունքների»։

Անձնական կյանքի մասին խոսել Հակոբը չի սիրում, միայն ասաց, եթե նորություն լինի նա  կտեղեկացնի։«Սևան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպանը արդեն երկու ամիս է ինչ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբում է հանդես գալիս։

Եթե ոչ ֆուտբոլ, ապա ինչ մասնագիտություն կընտրեիք հարցին Հակոբը ասաց, որ նա կընտրեր մարտեր առանց կանոնների։
Հակոբ խոսենք կյանքի ամենամեծ ձեռքբերումների և կորուստների մասին, եթե այդպիսիք եղել են․ 

«Փառք Աստծո կորուստներ չունեմ, իսկ ձեռքբերումներին` ակնկալիքով սպասում եմ»:

Վերջում Հակոբը ավելացրեց․ «Կցանկանամ, որ կյանքում բոլորն էլ հասնեն իրենց նպատակներին»։

Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Հակոբ Լոռեցյանի անձնական արխիվից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր