35070 դիտում
14:18 18-03-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 96 կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ 25-ամյա Ռոբերտ Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ 61-ամյա Վազգեն Մաթոսյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մանանա Խաչիկյանը, 27-ամյա Քրիստինե Հարությունյանը և 8-ամյա Մարիա Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։
Փաստի առթիվ Վ․ էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+