1847 դիտում
09:28 19-03-2021
Ինչու է այսօր հրավիրվում ԱԺ արտահերթ նիստ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը խնդրել է հրատապ անցկացնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մասնավորապես, օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ապա նաև երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, և ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Այսինքն՝ այս նախագծով իրականում ավելանալու են ԲԴԽ լիազորությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է այսպիսի փոփոխությունների ցանկություն հայտնել, որպեսզի կառույցի լիազորություններն ավելանան: Բանն այն է, որ նա դեռ չի կորցնում իր հույսը ԲԴԽ նախագահ դառնալու և այդ պատճառով էլ ցանկանում է այդ կառույցին նոր լիազորություններով օժտել:
Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության և առանց նախնական քննարկման, այնինչ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ, այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1639 դիտում
10:27 26-02-2021
Այսօր, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
887 դիտում
09:49 08-09-2022
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարցաքննության են հրավիրվում. «Ժողովուրդ»
1192 դիտում
07:26 21-10-2023
Արցախի պաշտոնյաները հրավիրվում են ԱԱԾ. հերթը Սամվել Շահրամանյանինն է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»