34908 դիտում
22:21 21-03-2021
Պարզվել է, որ Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով կողաշրջված Isuzu-ի վարորդի համար խոչընդոտ է ստեղծվել մեկ այլ ավտոմեքենայի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նոր մանրամասներ են պարզվել մարտի 19-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 44-ամյա Արտեմ Հարոյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով խոչընդոտ է հանդիսացել Isuzu մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 38-ամյա Տիգրան Վարդանյանի համար: Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Isuzu-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 60-ամյա Բավական Վարդանյանն ու 78-ամյա Հելբերտ Արսենյանը բուժօգնության են դիմել «Հրաքզդան» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում Isuzu մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել ձյան մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափովել էին Հրազդանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էին գործել Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել էին նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+