1137 դիտում
09:02 23-03-2021
Ընտրությունները չկան, բայց քարոզարշավը մեկնարկել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանական երեք ուժերը Հայաստանում սկսել են նախընտրական քարոզարշավը, համենայնդեպս դա են վկայում խորհրդարանական «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների քայլերը:
Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ միայն ֆեյսբուքյան հայտարարություն է եղել:
Խորհրդարանական խմբակցությունները լծվել են գործի, չնայած արտախորհրդարանական ուժերը դեռևս հրապարակային ոչինչ չեն ձեռնարկում և ինչ-որ քայլերի են սպասում իշխանությունների կողմից: Իսկ Հայաստանում հաստատված կարանտինի, մեկ օրում մի քանի հարյուրից ավել կորոնավիրուսի նոր դեպքերի արձանագրման պարագայում կուսակցությունների մարզային այցելություններն այլ կերպ, քան նախընտրական քարոզչություն, դժվար է անվանել:
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրն անցկացրին Արագածոտնի մարզում: Նրանք եղան մի քանի քաղաքներում, հավաքներ անցկացրին, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում և անկաշկանդ ձեռքով բարևում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ:
Խոսքը վերաբերում է նաև մյուս ՔՊ-ականներին, և անգամ հրապարակված կադրերից է պարզ երևում, որ նրանցից շատերն անգամ դիմակ չեն կրում համավարակային այս պայմաններում՝ չհարգելով իշխանության սահմանած կարանտինը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի և նրա թիմի մարզային այցերն ամենշաբաթյա բնույթ են կրելու մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, իսկ արդեն երեկ նա կուսակցությունում էր հավաքել իր թիմին։
Նկատենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 19-ը սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»: Նույն հոդվածը սահմանում է նաև. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերը օգտվում են ԸՕ 19 հոդվածով նախատեսված իրավունքից և 3 ամիս առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
10894 դիտում
23:00 07-06-2021
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները
1216 դիտում
12:08 02-02-2014
Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը
1735 դիտում
19:21 10-10-2015
Հոկտեմբերի 10-ին Հայաստանում մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»