211652_close_icon
views-count2160 դիտում article-date 14:15 23-03-2021

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մի շարք օբյեկտներ փակման եզրին են. Թագուհի Թովմասյան. slaq.am

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մի շարք օբյեկտներ, պաշտոնական տվյալներով, 80 տոկոսով կրճատված շրջանառություն ունեն, խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձանագրելով, որ դրանք փակման եզրին են, փոխանցում է slaq.am-ը։

Պատգամավորի խոսքով՝ Վահան Քերոբյանն իրեն գրել է, որ հարցի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով պետք է համագործակցեն Արցախի հետ, առաջարկներ ներկայացնելու համար միայն պետք է ամբողջ ծավալով ուսումնասիրություն:

«Հարգելիներս, 4 ամիս է անցել այդ փաստաթղթի ստորագրումից և այդ ընթացքում դուք դեռ չե՞ք ծանոթացել, թե՞ ձեզ թվում է՝ մենք Քարվաճառը շատ արագ հետ ենք վերցնելու ու կարիք չկա կոնկրետ մարդկանց սոցիալական խնդիրները լուծել», - նշեց Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր