2296 դիտում
16:41 23-03-2021
Պատերազմում պարտության պատճառներից մեկը Զինված ուժերի ղեկավար կազմի հաճախակի փոփոխություններ էին. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Վերջին շրջանում ռազմական ոլորտում պաշտոնի էին գալիս մարդիկ, որոնք չէին տիրապետում իրավիճակին, չունեին համապատասխան փորձ և չեն կարողացել մարտական գործողությունների ժամանակ ճիշտ գնահատել իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Պատերազմական գործողություններում պարտություն կրած պատճառներից մեկը ԶՈՒ-ի ղեկավար կազմի արագ փոփոխություններն են, որ վերջին տարիներին տեղի են ունեցել ՀՀ ՊՆ նախարարի, ԳՇ պետի, Արցախի պաշտպանության նախարարի փոփոխությունները: Պաշտոնի գալիս էին մարդիկ, ովքեր չէին տիրապետում իրավիճակին և նաև չունեին համապատասխան փորձ ու պատերազմական գործողությունների ժամանակ չեն կարողացել ճիշտ եզրակացություններ անել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նաև նշեց՝ որևէ պաշտոնի ազատումից առաջ պետք է նախ նշվեն հստակ պատճառներ և իրականացվի ծառայողական քննություն:
«Պաշտոններից ազատումից առաջ պետք է հստակ նշվեն պատճառները և բացի դրանից անցնում է ծառայողական քննություն, ընդ որում ծառայողական քննություն է անցկացնում այնպիսի անձնավորություն, որը գոնե մեկ աստիճան բարձր է տվյալ պաշտոնատար անձից, որպեսզի կարողանա լիարժեք իրադրությունը գնահատել և առաջարկություններ ներկայացնել, իսկ ԳՇ պետի դեպքում այս ամենը չի իրականացվել»,- նշեց նաԼ
Նախկին նախարարը նաև մեկնաբանեց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջադեպը, նշելով՝ դա մեկ մարդու կամայականությունների արդյունք է և համապատասխան ծառայողական քննություն չի իրականացվել:
«Տիրան Խաչատրյանը վարչապետի կողմից ներկայացված հերոս է և նա առանց որևիցե պատճառաբանության ազատում է նրան պաշտոնից, սա էլ հիմք է հանդիսացել իրավիճակի, որը տիրում է այսօր: Գեներալ-գնդապետ Գասպարյան Օնիկը, որը նաև նույն հանրապետության վարչապետի կողմից ներկայացվել է պաշտոնի նաև կոչման պատերազմի ժամանակ, նորից առանց որևիցե զրույցի և ծառայողական քննության ազատվում է պաշտոնից, այս ամենը մեկ մարդու կամայականությունների արդյունքում ձևավորված իրադրություն է»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց՝ բանակում պետք է իրականացվեն համապատասխան ընթացակարգեր և նշանակվեն փորձառու անձինք:
«Ես չեմ կարող ասել նոր ԳՇ պետ նշանակելուց ԶՈՒ-ն կշահի, թե կտուժի, որովհետև բանակը այս իրադրությունից ելնելով պետք է համապատասխան ընթացակարգեր անցնի և փորձառության առումով, հատկապես զորային կառույցի ղեկավարման, բանակային կորպուսի ղեկավարման առումով Գասպարյանը եղել է փորձառու անձ, իսկ նոր ԳՇ պետը ազատվել էր աշխատանքից ինչ-որ պատճառով»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նաև մեկնաբանեց Լևոն Մնացականյանի և Մովսես Հակոբյանի աշխատանքից ազատումը և նշեց՝ այս փոփոխությունները բացասաբար են ազդում բանակի վրա: «Երկու անձանց պաշտոնից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել այս մարտական գործողությունների ընթացքին և, ընդհանուր առմամբ, կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը բացասական ազդեցություն են ունեցել»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»