3780 դիտում
09:27 25-03-2021
Նոր փոփոխություններ. միջազգային բեռնափոխադրումներ կատարող վարորդները կհամաձայնե՞ն պահանջներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ:
Ավելին` նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ:
Իսկ միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը, շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 56 ժամ, յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի, մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ավելի, քան երեք անգամ:
Արդյոք կհամաձայնեն վարորդները այս պահանջներին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ հայտնի է, որ վարորդները գումար աշխատելու նպատակով անգամ անքուն գիշերներ են անցկացնում ղեկին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2535 դիտում
12:15 21-04-2014
Ռուսական նավերը թույլ չեն տալիս ադրբեջանական նավերին բեռնափոխադրումներ կատարել Կասպից ծովում
4418 դիտում
17:38 11-02-2017
ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կիրականացվեն կաբոտաժային բեռնափոխադրումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5275 դիտում
16:25 23-02-2017
Հնդկաստանը մտադիր է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
970 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»