1085 դիտում
09:49 26-03-2021
Ընտրական օրենսգրքը փոփոխելիս, պետք է հետևել միջազգային գործընկերների պահանջներին, մենք թքա՞ծ ունենք աշխարհի վրա․ Թագուհի Թովմասյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, և այդ առնչությամբ ամեն ինչ հարթ չէ: Պարզվում է՝ իշխանության ներսում մի մասը սկզբունքորեն անհամաձայնություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով, մյուսներն էլ գիտակցում են, որ բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել:
- Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետևել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչև այսօր հետևել ենք: Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարևորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան: Նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող: Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2126 դիտում
18:38 09-09-2019
«Կործանարար ուղի ենք ընտրել. պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ». Past.am
556 դիտում
13:05 20-04-2023
Հատկապես մարզերում մենք պետք է ունենանք կայացած, ուժեղ կանայք. Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»