559 դիտում
13:05 20-04-2023
Հատկապես մարզերում մենք պետք է ունենանք կայացած, ուժեղ կանայք. Թագուհի Թովմասյան
Մասնակցեցի ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ - ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում, հատկապես՝ Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում կանանց դերի բարձրացմանը և կանանց հզորացմանը:
Բարձր եմ գնահատում կնոջ դերը սերունդների դաստիարակության, առողջ հասարակություն և ամուր պետություն ունենալու գործում։ Այս առումով կարևորում եմ կնոջ ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, հասարակական կյանքում, տնտեսական, մշակութային, բիզնես և մի շարք այլ ոլորտներում։
Հատկապես մարզերում մենք պետք է ունենանք կայացած, ուժեղ կանայք, ովքեր կկոտրեն բոլոր կարծրատիպերն ու կգնան իրենց նպատակների ու երազանքների հետևից՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Ես էլ իմ հերթին պատրաստ եմ լինել այդպիսի վճռական կանանց կողքին, աջակցել և կիսվել իմ փորձով ու կյանքի ընթացքում ձեռք բերած հմտություններով։
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին՝ մեր ակտիվ համագործակցության, նման կարևոր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար, շնորհակալություն նաև ծրագրի կազմակերպիչ ՕքսԵՋեն հիմնադրամին և համագործակիցներին՝ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարություն», «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե», «Կանանց աջակցման կենտրոն», «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ներին։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Նմանատիպ նյութեր
1274 դիտում
23:26 04-03-2014
Կանայք հաղթո՞ւմ են տղամարդկանց. անկեղծանում են ուժեղ կանայք. տեսանյութ
1393 դիտում
14:00 01-11-2022
«Ուժեղ բանակցող, ուժեղ ապագայով ՀԱՅՐԵՆԻՔ, թույլ բանակցող՝ չկա ՀԱՅՐԵՆԻՔ»․ Արթուր Թովմասյան
Այս բաժնից
502 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
457 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
538 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար