1861 դիտում
10:01 26-03-2021
ՆԱՏՕ-ի առջև ծառացած մարտահրավերները․ «Ամերիկայի ձայն»
Միջատլանտյան հարաբերություններում հաստատվում են նոր կանոններ: Չորս տարի առաջ էր, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն «հնացած» անվանեց: Երկրի նոր վարչակազմում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշնակից երկրներին տեղեկացնում է, որ Ամերիկան ձգտում է վերականգնել վստահությունը: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Դուք ունեք մեր անսասան ուխտը եւ Ամերիկան ամբողջովին նվիրված է ՆԱՏՕ-ին»,- ասել է Բլինքենը:
Դաշինքի առջև ծառացած ռազմական սպառնալիքների մասին խոսելիս` Բլինքենն անդրադարձել է Չինաստանին, ասելով, որ այդ երկրի նկրտումներն աճում են տարեց տարի, երբ Պեկինն այս բնագավառում զարկ է տալիս ժամանակակից տեխնոլոգիաներին: «Նույնը տեսանելի է Ռուսաստանի պարագայում, ինչը մեծ մարտահրավեր է մեր դաշինքի համար»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը ողջունել է ԱՄՆ-ի հայտարարությունը, իր հերթին եւս` նախազգուշացրել Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնացող վտանգների մասին:
«Տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում նորանոր միջուկային զենքերի տեղակայումների ընթացքը: Այդ պատճառով կարեւոր ենք համարում նոր պայմանագրի կնքումը, որը կստորագրեր նաեւ Չինաստանը»,- ասել է նա:
Վերլուծաբան Սիմոնա Սոարը նույնպես վտանգ է համարում Չինասատանի զինված ուժերի հզորացման փաստը: «Խոսքն այժմ ոչ թե դեպի հնդկական ու խաղաղօվկիանոսյան երկրներ ՆԱՏՕ-ի ընդարձակման, այլ դեպի Եվրոպա Չինաստանի տարածման մասին է: Մեծ իրազեկություն է հարկավոր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որոնք կարող են թիրախավորել պոտենցիալ ռազմավարական տեխնոլոգիաները կամ կարևոր ենթակառուցվածքները Չինաստանում»,- ասում է նա:
Խոսելով ՆԱՏՕ-ի ծախսերի մասին` Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Եվրոպայի իր դաշնակիցները կկատարեն ծախսումների համար նախատեսված հատկացումները:
Սակայն չի կարելի ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքում առկա է ներդաշնակությունը: Գաղտնիք չէ ներսում գործող լարվածությունը: Այս առումով Բլինքենը հորդորում է Թուրքիային դադարեցնել ռուսական S-400 մակնիշի հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը: Թուրքիան, ի պատասխան, հայտարարում է, որ գործարքն ավարտված է:
Բլինքենը Բրյուսելում անդրադարձել է նաեւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարին, որը ռուսական գազը նախատեսում է տեղափոխել դեպի Գերմանիա: Եվ չնայած Չինաստանի դեմ առկա լարվածությանը, Եվրոպական միությունն ավարտին է հասցնում Պեկինի հետ առեւտրային գործարքը: Բլինքենը կոչ է անում այդ երկրներին տեխնոլոգիական բնագավառներում համագործակցության շրջանակներում ցուցաբերել զգուշավորություն:
Ինչ վերաբերում է միջատլանտյան նոր հարաբերութուններին` ընդհանուր առմամբ, փորձագետներն ասում են, որ այդ մասին կարելի է խոսել քիչ ավելի ուշ, քանի որ այս դաշինքի առջեւ կանգնած են սպառնալիքներ մի քանի անկյուններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8204 դիտում
11:32 08-07-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ. Մամուլի առջև ծառացած մարտահրավերները․ «Երկիր մեդիա»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
967 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»